Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին Պուտինի հետ հանդիպումից առաջ օգնություն է խնդրել հոգևորականներից

analitik.am

Նորմանդյան ձևաչափով հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել երկրի կրոնական համայանքների ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով աջակցել պետության խաղաղ նախաձեռնությունները: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Զելենսկին հոգևորականներին ասել է, որ խորհրդի կարիք ունի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հնարավոր վերսկսումից առաջ:

Կրոնական կազմակերպությունների ղեկավարներն իրենց հերթին ասել են, որ աղոթում են Ուկրաինայում խաղաղության համար և օրհնել են Զելենսկիին բանակցություններից առաջ:

Նույն շարքից