Քաղաքականություն 

Չուզող հարևան, կոկորդից բռնել, յուղի մեջ տապակվել. Փաշինյանը խոսեց Հայաստանում լուրջ քաղաքակրթական խնդրի մասին, որի հետ բախվում են

analitik.am

Մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների, որոնց մասին ուզում եմ բարձրաձայնել: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, կառավարությունը նպատակաուղղված է լուծել շատ կոնկրետ խնդիրներ. «Փառք Աստծո, մեզ մոտ սկսել է հաջողվել դա, սակայն մենք բախվում ենք խնդիրների: Երբ մի խմբի, մի սուբյեկտի խնդիր լուծում ենք, չուզող հարևանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մեկ այլ սուբյեկտ, որը հարց է բարձրացնում, թե ինչու են լուծել ոչ թե իր, այլ մյուսի հարցը: Սա իրականում քաղաքակրթական ու սոցիալ-հոգեբանական խնդիր է: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ավելի լավ է ոչ մի բան չանել, թողնել, որ մարդիկ իրենց յուղի մեջ տապակվեն»:

Վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ում 30 տարի կուտակված խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ գործողությամբ, եթե նման փորձ արվի երկիրը կկանգնի կոլապսի և ձախողումների առաջ. «Հայաստանը միշտ էլ առանձնապես ուժեղ չի եղել հերթ կանգնելու գործում, միշտ բոլորն աշխատել են հնարավորինս շուտ վազել ու բռնել ծառայությունը մատուցողի կոկորդից, խախտվել է հերթի տրամաբանությունը, ինչը լուրջ քաղաքակրթական խնդիր է»:

Կառավարության ղեկավարն ուրախությամբ խոսեց տարբեր կառույցներում հերթը կարգավորող մեքենաների մասին՝ կարևորելով դրանց դերը:

Նույն շարքից