Քաղաքականություն 

Էտ նույնն է, որ մենք տան մաշված շորերով գանք կառավարության նիստին․ Փաշինյանը զայրացավ կառավարության շենքում աղբի միջով քայլելու համար

analitik.am

Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու է ՀՀ-ում շինարարություն անելը նշանակում աղբ տարածել ամենուր: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վահագն Վերմիշյանին հիշեցնելով ամիսներ առաջ տրված հանձնարարության մասին:

«Ես չեմ հասկանում, թե ինչու համապատասխան տեսչությունը պատժամիջոցներ չի կիրառում շինարարների նկատմամբ, ովքեր շինարարություն ասելով հասկանում են աղբ կուտակել: Հիմա եթե կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենում, ինչո՞ւ պետք է մենք բոլորս աղբի միջով քայլենք, գնանք-գանք: Եկեք գնանք տեսնենք, թե ինչպես են անում աշխարհում: Շինարարն ամեն օր պետք է իր շուրջը մաքրի»,-ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը բացառեց, որ վերոնշյալը կարող է նորմալ լինել. «Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է շինարարությունում աշխատողն աշխատի տանից վերցված հին շորերով, ոչ թե համազգեստով: Էտ նույնն ա, որ մենք կառավարության նիստին գանք մաշված շորերով, ցնցոտիներով նստենք նիստին: Դա աշխատանքի, մարդու, միջավայրի նկատմամբ որոշակի վերաբերմունք է: Շինարարական կազմակերպությունները միլիոններ են աշխատում, դժվա՞ր է համազգեստ առնել բանվորների համար: Ինչու համապատախսան մարմինն այս մասով աշխատանքներ չի անում»:

Նույն շարքից