Հասարակություն 

Ստալինի կերպարով երգիչը կրկին դիմել է Պոզներին և հորդորել նրան լքել Ռուսաստանը

analitik.am

Ռուս դերասան Դմիտրի Պեվցովը Instagram-ի իր էջում կրկին դիմել է հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներին և հորդորել նրան լքել Ռուսաստանը: Այս մասին հայտնում է Լենտան։

«STOPozner!» վերնագրով ուղերձում երգիչը հայտնվել է Ստալինի կերպարով և կրկին դատապարտել է հեռուստահաղորդավարուհի այն հայտարարությունը, որ աշխարհի բնակչության 10 տոկոսն ունի նույնասեռականության հակում:

Պեվցովը հրաժարվել է նույնասեռականների հարաբերությունները ճանաչել որպես նորմ, բացատրելով, որ նորմալ հարաբերությունները դա այն հարաբերություններ են, որոնք հանգեցնում եմ սերնդի ավելացմանը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի համար Պոզները բոլորովին խորթ անձնավորություն է և դավաճան․ «Պետք չէ այստեղ ապրել: Թողեք ու գնացեք: Դուք արդեն չափահաս եք, մեղմ ասած: Հեռացեք, հանգստացեք: Ֆրանսիայում դուք տուն ունեք: Պետք չէ աղտոտել Ռուսաստանը: Խնդրում եմ Ձեզ»,-ասել է նա։:

Նույն շարքից