Գլխավոր Քաղաքականություն 

Մենք այստեղ նեյնիմ-նեյնիմ չենք անելու, հերթ կանգնեք, ժողովուրդ, եկեք զոռբայությունից հրաժարվենք. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մենք տեղեկություն ունենք, որ Արծվաշենի մեր հայրենակիցները պատրաստվում են կառավարության դիմաց էլի բողոքի ակցիա անել: Դե յուրե արձանագրված է, այդ մարդիկ, ստորագրել են, որ պետությունն իրենց առջև իր պարտավորությունները կատարել է: Մեզ ասում են, որ այն ժամանակվա իշխանությունները բիրտ են եղել, պարտադրել են, որ ստորագրեն: Հիմա նրանք կրկին պահանջներ են ներկայացնում, քանի որ մենք 1,2 միլիարդ տրամադրել ենք փախստականների համար կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Չէ որ փախստականները նույնիսկ դա չեն ստացել: Էս ի՞նչ «չուզող հարևանի» տրամաբանություն է: Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մեզանից էլ են ակնկալում, որ մենք բիրտ լինե՞նք: Նույնն էլ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին է վերաբերում: Մենք մարդկանց ասում էինք, որ 5 տարի նույն բանը եղել է, ինչո՞ւ ձայն չեք բարձրացրել: Ասում են, որ բռնելուց են վախեցել, հետապնդումներից: Ուզում եք ասել, որ ՀՀ-ում կարելի է նորմալ հարաբերություններ հաստատել միայն բիրտ ուժո՞վ: Դա՞ է մեր ուզածը: Եթե մենք հարցեր լուծեինք առաջնորդվելով մեզ տված կաշառքով, կոռուպցիայով, մեր նեղ քաղաքական կամ անձնային շահերով, մեր հորքուրի թոռների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքով, սա հասկանալի կլիներ: Բայց հարաբերությունների այս ձևն անընդունելի է, քանի որ այն Հայաստանը ետ է գլորելու բոլորովին այլ տրամաբանության մեջ: Մենք նեյնիմ-նեյնիմ չենք անելու այստեղ: Մենք չենք վախենալու հարցեր լուծել, ինչ ա թե չուզող հարևան կլինի: Հերթ կանգնեք, ժողովուրդ, բոլորի հարցերը լուծելու ենք, զոռբայության տրամաբանությունից եկեք դուրս գանք, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»:

Նույն շարքից