Քաղաքականություն 

Մարդ ուզում է պատուհանը բացի ու... Նիկոլ Փաշինյանը ծիծաղեցրեց կառավարության անդամներին

analitik.am

Մեզ ասում են, որ մենք մարդկանց պարտադրում ենք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը: Այս մետաղը որ այնտեղ 50 տարի մնացել է ու ժանգոտում է, որ մի կոպեկ չի բերել, ոչինչ: Որ երեխաներ են բարձրացել դրա վրա ընկել, երեխեքի վիզուալ գեղագիտությունը փչացել է, ոչինչ: Այստեղ էլի խոսում են ներքաղաքական դավադրության մասին, որ հեղափոխությունը նրա համար էր, որ ժեշտի կուզովները տանեն հին կոռումպացված ռեժիմին ծառայեցնեն: Խելագարվելու բան է: Մարդիկ ինչպես են ռեակցիա տալիս: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ավտոմեքենաների «կուզովների» հանձնման մասին:

Փաշինյանի խոսքերով, նույնիսկ ԱԺ պատգամավորները, իրենց կուսակցության անդամներն են նման բաներ գրում. «Այդպիսի դեպքերում ուզում ես պատուհանը բացես ու …(ձեռքերով ցույց տվեց ընկնկել)»:

«Դրա համար մեր պատուհաններն այնպես են դասավորել, որ չեն բացվում»,-ծիծաղելով հայատարեց Նիկոլ Փաշինյանը. «Հիմա էլ ուզում են ցանցեր դնել»:

Նույն շարքից