Հայաստան Քաղաքականություն 

Կադաստրի կոմիտեն նոր ղեկավար ունի. Նիկոլ Փաշինյանը գաղտնիք բացեց նրա մասին

analitik.am

Սուրեն Թովմասյանը նշանակվնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար: Համապատասխան որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում:

Թովմասյանը հայտնեց, որ որպես դասախոս է աշխատում Ճարտարապետության, շինարարության համալսարանում, Գեոդեզիայի ամբիոնի վարիչն է ու երկար տարիներ ոլորտում մասնագիտական գործունեություն է ծավալել:

Նա իր շնորհակալությունը հայտնեց ընձեռնված հնարավորության համար՝ վստահեցնելով որ կարճ ժամանակահատվածում կադաստրի ոլորտում շոշափելի փոփոխություններ կլինեն:

Փաշինյանը մի գաղտնիք բացեց՝ հայտարարելով, որ Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է կադրային բանկի միջոցով: Խոսքը վերաբերում է այն ծրագրին, որի շրջանակներում քաղաքացիներն իրենց տվյալներն ուղարկում են կառավարություն, այն մշակվում է, և եթե տվյալ քաղաքացու ծառայությունները հետաքրքրում են կառավարությանը, այն համապատասխանում է պահանջներին, նրան հրավիրում են աշխատանքի:

Թովմասյանը փոխարինեց Սարհատ Պետրոսյանին:

Նույն շարքից