Հասարակություն 

Տո, ի՞նչ կապ ունի, թագաժառանգ ա եղել, թագավորի տղա է եղել, հորոխպոր տղա ա եղել, մորքուրի մարդ ա եղել. Պետրոսյան

Թագաժառանգի անունը տվող մարդը սկի 3 կիլոմետրից թագաժառանգ չի տեսել իր կյանքում։ Տո, ի՞նչ կապ ունի, թագաժառանգ ա եղել, թագավորի տղա է եղել, հորոխպոր տղա ա եղել, մորքուրի մարդ ա եղել, լրագրողների հետ զրույցում հարց է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄԷ դսպանության տարածած հայտարարությանը, որ Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան, փոխանցում է Aysor.am-ը:

«Էդ մարդիկ եկել են 2 միլիարդ դոլարի ներդրում անելու։ Մենք, փոխանակ կարևորենք, թե ինչի համար են եկել, ասում ենք՝ նրա անունը թագաժառանգ էր, թե չգիտեմ ինչաժառանգ։ Ինչ վերաբերում է դրեսկոդին, նրանք շորտիկ-պլավկիով չեն գնացել քաղաքապետարան։ Պաշտոնական հանդիպումներ կան՝ քաղաքապետն էլ է ջինսով գնում։ Բա դրա մասին ինչի՞ չեն հիշում», - հարց է տվել պատգամավորը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից