Միջազգային Քաղաքականություն 

Նեթանյահուին ներում կշնորհեն քաղաքականությունից հեռանալու պայմանով

analitik.am

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ամենայն հավանականությամբ, ներում կշնորհի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ումը մեղադրանք է առաջադրվել խարդախության, վստահության չարաշահման և կաշառակերության համար, եթե նա ինքնակամ հրաժարական տա և իրեն մեղավոր ճանաչի: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

Հայտնի է, որ Նեթանյահուն դեռևս չի արձագանքել այսպիսի հնարավորությանը, չնայած ավելի վաղ մերժել է ցանկացած նման խոսակցություն: Դա ոչ միայն վարչապետի պաշտոնից հրաժարական տալու հարց է, այլև ընդհանրապես քաղաքականությունից: Հաղորդվում է, որ Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիթն իր հերթին, կաջակցի նման համաձայնագրին:

Հիշեցնենք, որ Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել նոյեմբերի 21-ին։ Նշվում է, որ Իսրայելի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ գործող վարչապետին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվում։

Նույն շարքից