Հասարակություն 

Իմ դարդը քիչ էր, հարևանս էլ 06 է շահել. Նիկոլ Փաշինյանն անեկդոտ հիշեց

analitik.am

Մենք չենք վախենալու հարցեր լուծել, ինչ է թե այդ հարցը լուծում ենք, կամ որ խմբի հարցը լուծում ենք՝ չուզող հարևանը դուրս է գալու ու ասի՝ ինչո՞ւ մեր հարցը չեք լուծում: Հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, մենք բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բոլոր հարցերն էլ քննարկելու ենք, բայց զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից եկեք դուրս գանք, որովհետև դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա նույն աղետի գոտու հետ կապված խնդիրներ են լինելու: Այո, մենք հստակ ասում ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության 453 քաղաքացու նկատմամբ է արձանագրված պետության դե յուրե պարտավորությունը: Ուրիշ որևէ մարդ Հայաստանի Հանրապետությունում չկա, որ փաստաթուղթ լինի, որ պետությունն իր նկատմամբ ունի պարտավորություն: Շատ լավ, մենք հասկանում ենք, որ կարող են լինել տեխնիկական խնդիրներ, կարող են լինել այլ խնդիրներ, ասում ենք կրկին կնայենք, բայց կրկին ասում եմ՝ ցույց տալու համար, որ այս 453 շահառուի հարցը երբ մենք լուծենք, իսկ մենք դա 2020 թվականի արդյունքներով վստահաբար լուծելու ենք, կռահում եմ, որ այստեղ էլ են լինելու, ասելու են՝ ինչո՞ւ իրենց հարցը լուծեցիք, մեր հարցը չլուծեցիք:

Անեկդոտ կա չէ՞, ասում է՝ իմ դարդը քիչ էր, հարևանս էլ 06 է շահել: Հիմա այս տրամաբանությունը դարձել է Հայաստանում հանրային հարաբերությունների կանոն: Սա չի կարելի, սա անթույլատրելի է, լավ, ամեն ինչին չափ կա, սահման կա, տրամաբանություն կա: Մեկի հարցը լուծում ես, մյուսը նեղվածությունից գալիս է կառավարության դռների առաջ է պարկում: Սա ինչքան կարելի է՞»,-նշեց վարչապետը:

 

Նույն շարքից