Հասարակություն 

Որսի ժամանակ հայրը պատահաբար կրակել է իր 9-ամյա որդու վրա․ Վերջինս մահացել է

analitik.am

ԱՄՆ Կարոլինա նահանգի Սպրինգֆիլդ նահանգում տղամարդը նապաստակ որսալիս պատահաբար կրակել է իր 9-ամյա որդու վրա: Այս մասին հայտնում է Metro-ն:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, երբ հայրը՝ Բրայան Ֆրանկլին Ուիլյամսը որսի գնալիս վերցրել է իր հետ Կոլթոն անունով իր 9-ամյա որդուն: Որսի ժամանակ երեխան մահացել է հրազենային վնասվածքից:

Նշվում է, որ Կոլթոնի մահից հետո նրա հորը որևէ մեղադրանք չի առաջադրվել:

Նույն շարքից