Բարի օր Հասարակություն 

Տիկին Լարիսա, դուք հաստատ այն մարդը չեք, որ պետք է որոշեք, թե Հայաստանում ով է լրագրող, ով՝ ոչ․ Անի Հովհաննիսյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Սորոսի հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանն Անալիտիկի լրագրողին ասում է, թե չեմ պատասխանում ձեր հարցին, քանի որ դուք լրագրող չեք․․․

Դա հայտարարում է Հայաստանում տրանսգենդերների հովանավորչությամբ զբաղվող, սուտ ու կեղծիք տարածող, ազգային հենասյուները քանդող հիմնադրամի ղեկավարը։

Տիկին Լարիսա, ով ով, բայց դուք հաստատ այն մարդը չեք, որ պետք է որոշեք, թե Հայաստանում ով է լրագրող, ով՝ ոչ։ Հարցին էլ չեք պատասխանում, քանի որ չեք կարող պատասխանել։ Այնպես որ, բավական է անկիրթ տոնայնությամբ խուսափեք հստակ հնչեցված հարցերին պատասխաններ տալուց։ Առանց ձեր պատասխանի էլ վաղուց պարզ է, որ ձեր ղեկավարած հիմնադրամը կոնկրետ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար»:

 

Նույն շարքից