Միջազգային Քաղաքականություն 

Մենք չենք պատրաստվում լինել որևէ պետության կազմում, նույնիսկ եղբայրական Ռուսաստանի․ Լուկաշենկո

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ստորագրելու Ռուսաստանի հետ ինտեգրման վերաբերյալ փաստաթղթերը, ինչը կարող է վնաս հասցնել երկրին: Այս մասին հայտնում է БЕЛТА-ն:

Նա շեշտել է, որ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության միակ պայմանն ինքնիշխանության և անկախության պահպանումն է: Լուկաշենկոն նաև ասել է, որ Ռուսաստանի հետ երկխոսություն չկա քաղաքական հարցերի շուրջ, օրինակ՝ միասնական խորհրդարանի ստեղծման վերաբերյալ:

«Մենք երբեք չենք նախատեսել և չենք էլ պատրաստվում լինել որևէ պետության կազմում, նույնիսկ եղբայրական Ռուսաստանի»,-ասել է նա:

Նույն շարքից