Հասարակություն 

Պոզները պատմել է, թե ինչպես է հաղթել քաղցկեղը

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների մոտ երկու անգամ քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն ամեն անգամ հաջողվել է հաղթել վտանգավոր հիվանդությանը: Այս մասին հայտնում է Լենտան։

«Եթե ուզում եք իմանալ իմ անձնական կյանքի մասին, ապա այո, ես երկու անգամ քաղցկեղ եմ ունեցել»,-ասել է նա: Հրապարակման համաձայն՝ առաջին անգամ Պոզների մոտ քաղցկեղ է հայտնաբերվել 1993 թվականին։

Ամերիկյան կլինիկայի բժիշկները հայտնել են, որ վերջինիս մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի ուռուցք: Քանի որ հիվանդությունը հայտնաբերվել է բավականին վաղ շրջանում, վիրահատության արդյունքում նրան հաջողվել է վերականգնվել:

Լրագրողի խոսքով՝ որպես մարդ, ով հանրության շրջանում վստահություն է վայելում, կարող է ազդել քաղցկեղի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վրա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից