Քաղաքականություն 

Դա նույնն է, որ Մանեն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից. Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի գործի ու ՀՀԿ-ականների պահվածքի մասին

analitik.am

Սա զուտ իրավական գործընթաց է, քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է հանգամանքներ տեսնել առ այն, որ այդ քրեական գործը շինծու է, կեղծ է, մեղադրանքը կեղծ է, ապացույցներ չկան: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին:

«Հանրապետականներն ասում են, որ Սերգո Կարապետյանը՝ իրենց նախարարը, ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, ինչի համար «հաթաթա» են տալիս իշխանություններին։ Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա ու ես բողոքեմ Նիկոլից: Տրամաբանությունը ո՞րն է: Ձեր նախարարն է: Քրեական գործ կա, որը քննվում է»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձի մասին խոսակցություններին, Մարուքյանը հայտարարեց, որ նա լուռ է եղել, միշտ ասել է, որ ժամանակը կգա՝ կխոսի. «Հետևաբար հասկանալի չէ, թե ինչն են լռեցրել: Ինչ վերաբերում է Զագրեբի ելույթին, հնարավոր է այն դիտարկել այս քրեական գործի շրջանակներում՝ իմացել են, գործի մասին, ակտիվություն է ցուցաբերվել, որ ասեն քաղաքական հետապնդում կա»:

Պատգամավորն ասաց, որ հետևելու են գործին, եթե խնդիր լինի, կասեն:

Նույն շարքից