Քաղաքականություն 

Էդմոն Մարուքյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը կապ չունի Արցախի խնդրի հետ

analitik.am

Արցախի խնդիրը տոտալ կերպով շահարկվում է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով այն հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը կապ ունի ԼՂ հակամարտության բանակցությունների հետ:

Մարուքյանի խոսքերով, նույն շահարկումներն արվել են նաև ուղիղ մեկ տարի առաջ՝ ընտրությունների ժամանակ. «Տոտալ շահարկում են, թե բանակցությունները եսիմ ինչ փուլ են մտել: Հողերը հանձնելու մեղադրանքը եղել է նաև Սերժ Սարգսյանի ժամանակ, հիմա ինչպես են նրանք դա անում այսօրվա իշխանությունների դեմ»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի վերջնագրին, Մարուքյանը հայտարարեց, որ այն նորություն չէ, միշտ Բաքուն այդպես է եղել. «Սա էլ են շահարկում: Իհարկե վտանգավոր բան միշտ կա, որովհետև ամեն պահի կարող են հարձակվել: Դրա համար պետք է տնային աշխատանքը լավ կատարել, երկիրը կարգի բերել, տնտեսությունը կարգի բերել, բանակը հզորացնել, պատրաստ լինել պատերազմին: Սակայն դա ընթացիկ ու սպասվող քրեական գործերի հետ չի կարող կապ ունենալ»:

Նույն շարքից