Քաղաքականություն 

Այդքան քծնելուց վրաներից կարող է հոտ գալ. Էդմոն Մարուքյանենց վրա հարձակվել է ֆեյքերի մի ամբողջ բրիգադ

analitik.am

Առաջին վայրը, որտեղ կարող են Հայաստանի համար խնդիրներ առաջանալ, ԵԽԽՎ-ն է, Մոնիթորինգի հանձնաժողովն է, որի նիստը կլինի մի քանի օրից: Այդ տեղերում դեռ որևէ բան չի եղել: Նրանք այսօրվա Հայաստանի քրեական գործերի մասին դափոններով նամակներ են ստանում, բայց դեռ խնդիր չի եղել: Հենց այդ խնդիրը լինի, ես չեմ սպասելու, որ ԵԽ-ից ասեն, այստեղ ասելու եմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էմդոն Մարուքյանը:

ԼՀԿ-ական պատգամավորի խոսքերով, վատ է, որ խնդիրների մասին Հայաստանում լռում են, իսկ դրսից՝ բարձրաձայնում. «Երբ մենք այստեղ խնդիրների մասին բարձրաձայնում ենք, մեզ վրա ֆեյքերի, քծնողների մի բրիգադ է հարձակվում, որ ուզում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լլինել: Վարչապետը մեր օրակարգն ընդունում է, ինչ-որ մարդիկ քանի օր է հարձակվել են մեզ վրա: Նրանք չեն հասկանում, որ իշխանությունն իրենց պաշտպանության կարիքը չունի: Այդքան քծնելուց իրենց վրայից կարող է հոտ գալ»:

Մարուքյանը նշեց, որ խնդիրների մասին պետք է ներսում խոսել, ոչ թե դրսից ասեն:

Նույն շարքից