Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը սուրբ չեն. Մարուքյանը խոսեց նաև Լոռեցյանի գործի ու գայթակղության մասին

analitik.am

Փոխնախարար է ձերբակալվել, օպերատիվ պրոցես է գնում, լավ կլինի, որ ունենա փաստաբաններ: Ես մի բան գիտեմ՝ կաշառքի գործով շատ դժվար է մարդ դատելը, եթե ձեռքին չես բռնում: Հիմա քրեական գործը թող գնա, կտեսնենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում նրան, թե ինչպես է ստացվում, որ նման բաներ էլի լինում են, եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի զգուշացումները, Մարուքյանը մեջբերում արեց Աստվածաշնչից. «Գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի: Ես այս գործի մասին չեմ ասում, բայց գայթակղություններ միշտ լինում են»:

Մարուքյանի խոսքերով, եթե հեղափոխություն է եղել, չի նշանակում, որ բոլոր եկածները սուրբ են. «Նորերն էլ են գայթակղվելու, դրա համար մենք ուշադիր ենք: Դրա համար ենք խոսում Երևանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Պետք է ողջամտությունը պահպանենք, ոչ թե ասենք, որ քաղաքապետը կամ վարչապետը սուրբ են: Որևէ մեկը սուրբ չէ, բոլորը կարող են սխալվել: Կարևոր է, որ հակակշիռներ ու փոխզսպումներ լինեն, որ առողջացնենք հիվանդ համակարգը: Իսկ աջակցելու փոխարեն հարձակվում են Դավիթ Խաժակյանի վրա»:

Նույն շարքից