Հասարակություն Տեսանյութեր 

Ինչպես է մարզվում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը /Տեսանյութ/

analitik.am

Իսկական մարզման ժամանակ մեծ նշանակություն ունի երաժշտությունը, որը հնչում է ֆիթնես կենտրոնում: Այս մասին Վկոնտակտե-ի իր անձնական էջում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ կից հրապարակելով տեսանյութ այն մասին, թե ինչպես է նա մարզվում։

Կադիրովը նշել է, որ հաճախ է միացնում կոմպոզիցիաներ, որոնք կատարում են ընկերները։ Դրանց թվում առանձնահատուկ տեղ է գրավում Գրոզնիի և Չեչնիայի մասին երգը, որը կատարում է Տիմուր Յունուսովը․ «Այն ունի բովանդակություն, երաժշտություն, սպորտային ռիթմ»,-գրել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարի խոսքերով լավ երաժշտության ներքո ձեռքերն ու ոտքերը հոգնածություն չեն զգում․ «Ընկերներ, սպորտով զբաղվեք»,-կոչ է արել նա:

Նույն շարքից