Հայաստան Քաղաքականություն 

Զարմացած են. Էդուարդ Աղաջանյանը՝ Գևորգ Լոռեցյանի գործի մասին

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, խոսելով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի ձերբակալության մասին, հայտարարեց, որ այն իր համար անսպասելի է եղել. «Առհասարակ մեր քաղաքական թիմի որևէ ներկայացուցչի հետ կապված նմանատիպ նորությունները բավականին տհաճ են ու զարմանալի»:

Աղաջանյանն ամեն դեպքում նշեց անմեղության կանխավարկածի մասին. «Չշտապենք ու թողնենք, որ քննությունն ընթանա: Զուգահեռաբար պետք է արձանագրեմ, որ անկախ ամեն ինչից այսօրվա կառավարության դիրքորոշումը շատ հստակ է՝ բոլոր ապօրինությունները՝ անկախ դրանց հեղինակի ով լինելուց, ենթակա են օրենքով սահմանված բոլոր…»:

Աղաջանյանը չբացառեց, որ էլի նման դեպքեր կարող են լինել. «Ես կարծում եմ որ կարևորը բացառելը չէ, կարևոր է ստեղծել համակարգ, որը կկանխի ցանկացած նմանատիպ երևույթ, կամ կարձագանքի դրանց: Իհարկե լավ կլիներ կանխարգելիչ համակարգեր ունենալ, սակայն մենք ժառանգել ենք մի համակարգ, որն այլ տրամաբանությամբ է աշխատել երկար տարիներ: Պետք է արձանագրենք, որ այս պահին համակարգը բավականին արագ է արձագանքում նմանատիպ դեպքերում»:

Նույն շարքից