Հասարակություն 

Պատգամավորները ծեծկռտուք են սարքել չատում հնչած վիրավորանքի պատճառով

analitik.am

Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավորներ Մաքսիմ Բուժենսկիի ու Գեո Լերոսի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Լերոսը խմբակցության չատում վիրավորել է խորհրդարանում կառավարության նախկին ներկայացուցիչ Իրինա Վերեշչուկին, ինչի համար պատասխան է ստացել Բուժենսկիից:

Թե ինչ վիրավորանքի մասին է խոսքը, հայտնի չէ: Կուսակցությունից հաժարվել են որևէ մեկնաբանություն տալ:

Նույն շարքից