Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Հիշեք, ես պատանյակ չեմ և իմ օրոք դա երբեք չի լինի․ Լուկաշենկոն կրկին բարկացել է /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

analitik.am

 

 

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կտրուկ է մեկնաբանել այն լուրերը, որ իբր Ռուսաստանի հետ դաշինքում պետությունը կարող է զրկվել պետականության մի մասից։ Ինչպես հայտարարել է Լուկաշենկոն, նա պատանյակ չէ, ով իբր մի քանի տարի աշխատել է նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Նա նշել է, որ մասնակցել է անկախ երկրի ձևավորմանը և մտադիր չէ այլ պետության մաս դառնալ, նույնիսկ Ռուսաստանի։

«Հիշեք, ես պատանյակ չեմ, ով 3-4 տարի է աշխատել նախագահի պաշտոնում։ Ես չեմ ուզում ջնջել այն, ինչը ես արել եմ ձեր և ժողովրդի հետ։ Ստեղծել եմ ինքնիշխանություն, անկախ պետություն, որպեսզի հիմա դա դնեմ վրան խաչ քաշած ինչ-որ արկղի մեջ և ինչ-որ տեղ շպրտե՞մ։ Իմ օրոք դա երբեք չի լինի»,-ասել է Լուկաշենկոն։

 

 

 

 

Նույն շարքից