Միջազգային Քաղաքականություն 

Ալիևը ստորագրել է խորհրդարանի արձակման մասին հրամանագիրը. հայտնի է ընտրությունների անցկացման օրը

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քիչ առաջ ստորագրել է խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին հրամանագիրը։

Ըստ հրամանագրի խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակվել  2020թ. փետրվարի 9-ը։

Նշենք, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանում տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում որոշում է ընդունվել ցրել խորհրդարանը:

Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին։

Օրեր առաջ Միլլի Մեջլիսը որոշել է դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման հարցով: Նախագիծը դրվել էր քվեարկության և ընդունվել ձայների մեծամասնությամբ:

Ադրբեջանում խորհրդարանը ընտրվում է 5 տարի ժամկետով:

Վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015 թ․ նոյեմբերի 1-ին:

Հաջորդ ընտրությունը պետք է տեղի ունենար 2020 թ. նոյեմբերին:

Աղբյուրը՝ regionmonitor

Նույն շարքից