Հասարակություն 

Արայիկ Հարությունյանն իր տեղակալի գործի մասին ԱԱԾ-ից չի իմացել

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղակալի ձերբակալության համատեքստում, պատասխանելով հարցին՝ վստահում են արդյո՞ք իրավապահներին, հայտարարեց, որ չի մեկնաբանի, քանի հակառակը փաստող նյութեր չկան, դա կլինի ասեկոսեների մակարդակում:

Հարությունյանը հայտարարեց, որ ինքն ԱԱԾ-ից չի իմացել գործի մասին, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ փոխնախարարները վարորդներ չպետք է ունենան ու այն փաստին, որ ձերբակալվել է նաև Լոռեցյանի վարորդը, Հարությունյանը նշեց, որ տվյալ պահին նա տեղաշարժվել է հերթապահ ավտոմեքենայով. «Որևէ փոխնախարարի տանից չեն բերում աշխատանքի կամ տուն տանում»:

Հարցին՝ երբ իրեն հրավիրեն ցուցմունք տալու, ինքն ասելիք կունենա՞, նախարարը նշեց՝ երբ հրավիրեն, այդ ժամանակ էլ կմտածի՝ ունի ասելիք, թե՝ ոչ:

Նույն շարքից