Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը հրաժարվեց ասել, թե ում ֆինանսավորմամբ է գնացել Սիրիա կրթություն ստանալու

analitik.am

Օրեր առաջ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հարց էր բարձրացրել, թե ում միջոցներով է Արայիկ Հարությունյանը մեկնել Սիրիա կրթություն ստանալու՝ չբացելով այլ փակագծեր:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարը, պատասխանելով հարցին, թե ի վերջո ում ֆինանսավորմամբ է կրթությունը ստացել, հարցրեց՝ արժե արդյո՞ք զրոյական վարկանիշ ունեցող քաղաքական ուժի կամ թիմի ներկայացուցչի մեկնաբանել. «Այդ մարդիկ արդեն իրականությունից կտրվել են, անհեթեթության եզրերը կորցրել են»:

Խոսելով իր տեղակալ Գևորգ Լոռեցյանի մասին, ով ձերբակալված է ու պատասխանելով հարցին, նա երբևէ պարգևատրվե՞լ է, նախարարը դրական պատասխան տվեց: Ինքն ինչ-որ իրավիճակներում գոհ եղել է նրա աշխատանքից:

Նույն շարքից