Հասարակություն 

ԱԻՆ-ը նախազգուշացնում է երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հնարավոր վտանգի մասին

Ամանորին ընդառաջ, մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհներից, պայթյուններից պաշտպանելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր՝ երեխաների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Քանի որ դեռևս օրենսդրական մակարդակով կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը կանոնակարգված չէ, արտակարգ պատահարներից ու դրանց աղետալի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք բոլոր ծնողներին պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք երեխաների համար:

Անվտանգության կանոնների պահանջների իմացությունն ու անշեղ կատարումը հնարավորություն կտան նվազեցնել հրդեհների, պայթյունների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ ողբերգական հետևանքներից:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից