Բարի օր Հասարակություն 

ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցականների պայուսակների մասին. Դրանք կշարունակեն թեթևանալ

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսել է դպրոցականների պայուսակների մասին, որոնք դեռ շարունակում են ծանր մնալ:

Հարությունյանը մասնավորապես հայտարարել է, որ ոչ բոլոր դասագրքերն են կրճատվել. «Դուք գիտեք, որ տվյալ տարված ընթացքում ոչ ամբողջ ծավալն է վերատպվում: Այսինքն՝ հաջորդ տարիների ընթացքում գործընթացը շարունակվելու է, էլի քաշը կնվազի»:

Նախարարի խոսքերով, պետք չէ նաև մոռանալ այն մասին, որ աշակերտների պայուսակներում, բացի գրքերից, այլ բաներ էլ են լինում. «Մենք ավելորդ բաներ ենք տեսնում այնտեղ, որոնք կարող են չլինել երեխայի պայուսակում: Կամ հենց պայուսակներն են ծանր լինում»:

Նույն շարքից