Հասարակություն 

Խանդոտ ամուսինը ստիպել է կնոջը կուլ տալ ամուսնական մատանին, ապա դաժան ծեծի ենթարկել ու սպանել

analitik.am

Անգլիայում 28-ամյա Շոն Դայսոնին մեղադրում են 30-ամյա կնոջը՝ Լյուսի-Էնն Ռաշտոնի սպանության մեջ: Ճակատագրական օրն ամեն ինչ սկսել է այն բանից հետո, երբ կնոջը զանգահարել է նախկին ընկերը: Խանդոտ տղամարդը նախ ստիպել է կնոջը կուլ տալ ամուսնական մատանին՝ հայտարարելով բաժանվելու մասին: Կինը որոշել է հնազանդվել ամուսնուն, սակայն դա նրան չի փրկել: Երիտասարդ կնոջ դին հայտնաբերվել է աստիճանների մոտ:

The Sun-ը գրում է, որ երիտասարդ ամուսինը դաժան ծեծի է ենթարկել կնոջը, ում հետ ապրել է 9 տարի:

Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ Դայսոն մինչ սպանությունը բազմիցս ձեռք է բարձրացրել կնոջ վրա, ով մի քանի անգամ գանգատվել է՝ կանխազգալով ինչ-որ վատ բան:

Նույն շարքից