Քաղաքականություն 

Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է ԼՂ հակամարտության մասին

analitik.am

Բրատիսլավայում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն խոսել է ԼՂ հակամարտության մասին՝ հայտարարելով, որ այն սառեցված հակամարտություններից մեկն է, որոնք չեն կարգավորվել:

Թուրք պաշտոնյան ասել է, որ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության հիման վրա:

Հիշեցնենք, որ երեկ Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը:

Նույն շարքից