Հասարակություն 

Ռուսաստանում «Առյուծ Արքա» է ծնվել

analitik.am

Ռուսաստանում ամուսիններն իրենց նորածին երեխային անվանակոչել են Առյուծ, իսկ ազգանունն՝ Արքա։ Այս մասին հայտնում է Լայֆը՝ հղում անելով 360-ին։

Երեխայի մայրը պատմել է, որ երեխային այդպես անվանակոչելու միտքն առաջացել է իր ամուսնու մոտ դեռևս այն ժամանակ, երբ նա եղել է զինվորական ծառայության։ Երեխայի ծնողները նշել են, որ անվան հետ կապված որոշմանը նպաստել է նաև «Առյուծ արքա» հայտնի մուլտֆիլմի նկատմամբ սերը։

Առյուծ Արքան ծնվել է նոյեմբերի 14-ին, նրա քաշը կազմել է 5,175 կգ։

Նույն շարքից