Միջազգային Քաղաքականություն 

Մենք չենք սկսել այս «պատերազմիկը»․ Մեդվեդևը խոսել է Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հավատում է, որ միջազգային քաղաքականության մեջ առևտրային պատերազմներն ու պատժամիջոցները վաղ թե ուշ կանցնեն պատմության գիրկը։ Այս մասին վերջինս հայտարարել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Լայֆը։

«Ես լավատես եմ, ամեն ինչ լավ կլինի՝ պատմական տեսանկյունից։ Կարծում եմ, որ պատերազմները կավարտվեն, և բոլոր սահմանափակումները կվերացվեն։ Բայց մենք պետք է ապրենք ներկայով»,-ասել է նա։

Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ երկրների քաղաքականությունն անհեռատեսական է։ Միևնույն ժամանակ նա կոչ է արել «տղամարդկություն ունենալ՝ ընդունել որոշ սխալներ և գնալ դեպի հարաբերությունների կարգավորում»․ «Մենք չենք սկսել այս պատերազմիկը, և մենք չպետք է որ այն ավարտին հասցնենք: Նրանք իրենք պետք է հայտարարեն հրադադարի մասին»,-ասել է կառավարության ղեկավարը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից