Հասարակություն 

Դուք դա չեք հիշի, իսկ ես հիշում եմ․ Մեդվեդևը հիշել է 90-ականների դիսկոտեկները

analitik.am

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հիշել է, թե իր պատանեկության տարիներին ինչպես են կազմակերպել դիսկոտեկները: Այս մասին նա պատմել է այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Լենտան։

Վարչապետը նշել է, որ ժամանակին բոլոր այն երգերի ցանկը, որոնք ենթադրաբար պետք է լսվեին դիսկոտեկի ընթացքում, պետք է հաստատվեր դպրոցի ղեկավարների կողմից․ «Դուք դա չեք հիշի, իսկ ես հիշում եմ, թե ինչպես էի գնում կրթական աշխատանքների գծով դպրոցի փոխտնօրենի մոտ, որպեսզի նա հաստատեր դիսկոտեկի երգացանկը: Եվ նա կարող էր ասել. «Այսպես, ի՞նչ է այստեղ, այ սա պետք չէ»»,-ասել է Մեդվեդևը:

Նա հավելել է, որ 90-ականներին իրավիճակը կտրուկ փոխվել է, և ռուսաստանցիների համար, ըստ էության, բացվել է ամբողջ երաժշտական ​​աշխարհը․ «Այս ամբողջ պատկերը փոխվել է իր բազմազանությամբ և պայծառությամբ: Թե՛ արտասահմանյան կատարողները, և թե՛ մեր կատարողնեը»,-հիշեցրել է վարչապետը:

Նույն շարքից