Հասարակություն 

Եգիպտոսում ռուսական արտադրության МиГ-29 է կործանվել

analitik.am

Եգիպտոսում ուսումնամարզական թռիչքի ընթացքում վթարի է ենթարկվել ռուսական արտադրության МиГ-29 կործանիչը: Այս մասին հայտնում է Լենտան:

Հստակեցվում է, որ օդաչուին հաջողվել է դուրս գալ, սակայն նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն: Հայտնի է միայն, որ վթարի պատճառը կարող է լինել տեխնիկական անսարքությունները։

Մոտ ժամանակներս ռուսական կողմն իր փորձագետներին կուղարկի Կահիրե՝ հետաքննությանը աջակցելու համար:

Նույն շարքից