Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ էր ասում այսօր իր տեղակալի գործով անմեղության կանխավարկածի մասին բարձրաձայնող Արայիկ Հարությունյանը՝ Մանվել Գրիգորյանի դեպքում /տեսանյութ/

analitik.am

Պետք է սահմանափակվենք ԱԱԾ-ի տարածած հայտարարությամբ, որովհետև դեռ մեկ օր է անցել: Բացի դրանից, կա անմեղության կանխավարկած, բայց միևնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը, որ ցանկացած դեպքում՝ անկախ տվյալ պաշտոնյայի ով լինելուց պետք է պատասխանատվություն լինի: Բայց եկեք այս գործի մասին չխոսենք, որովհետև առայժմ միայն ԱԱԾ հայտարարությունը կա: Լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով իր տեղակալ Գևորգ Լոռեցյանի ձերբակալության մասին:

Իսկ ինչ էր ասում նույն Արայիկ Հարությունյանը Մանվել Գրիգորյանի մասին, վերջինիս վերաբերյալ ԱԱԾ համապատասպան հրապարակումից կրկին մեկ օր անց:

«Մի բառով կարող եմ ասել՝ խայտառակություն: Դա ուղղակի խայտառակություն եր: Զենքերը մի կողմ, սնունդը մի կողմ կարող ենք դնել, իսկ նամակների ցուցադրությունն ինձ ապշեցրել էր: Որևէ մեկը նման քայլի դիմելու իրավունք չունի՝ անկախ նրանից, թե ով է դրան գնացել: Իրավապահները թող որոշեն ով է դրա համար մեղավոր: Իրավապահները պետք է պարզեն»,-ասել է Հարությունյանը՝ ոչ մի խոսք չասելով անմեղության կանխավարկածի մասին:

Նույն շարքից