Հասարակություն 

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի գոտի

analitik.am

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 106-րդ կմ-ին  տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան սահքի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կա շրջվելու վտանգ:

Ժամը 12:48-ին «911» ծառայություն կրկին տեղեկություն է հաղորդվել, որ նշված հատվածում «MAN» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ սահել է և հարվածել մոտակայքում փրկարարական աշխատանքներ իրականացնող հրշեջ-փրկարար, փ/ծ շարքային Վազգեն Մ.-ին (ծնված 1998 թ.), ում քաղաքացիների ուժերով տեղափոխել են Հրազդանի ԲԿ: Ստանալով համապատասխան բուժօգնություն՝ Վազգեն Մ.-ն վերադարձել է հրշեջ-փրկարարական ջոկատ:

Փրկարարները «Honda»  մակնիշի ավտոմեքենան ուղղել են և դուրս բերել երթևեկելի գոտի:

Նույն շարքից