Քաղաքականություն 

Ծանր էր. Մամեդյարովը խոսել է Մնացականյանի հետ հանդիպման մասին

analitik.am

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը:

Մամեդյարովը նշել է, որ հանդիպումը տևել է 3,5 ժամ, բանակցությունները լուրջ ու ծանր են եղել. «Ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր»,-ասել է նա:

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ հանդիպմանը քննարկել են հակամարտության փուլային կարգավորումը:

Ինչ վերաբերում է Մնացականյանին, նա իր խոսքում «բանակցություն» տերմինը չի օգտագործել՝ նախընտրելով «կոնսուլտացիա»-ն:

 

Նույն շարքից