Հասարակություն 

Պենզայում հարգանքի տուրք կմատուցվի Հայաստանում երկրաշարժի զոհերի հիշատակին

analitik.am

Ռուսական քաղաք Պենզայում դեկտեմբերի 7-ին կկայանա 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված երթ:

«Այդ օրը հայ ժողովրդի պատմության մեջ բացեց սարսփելի էջ, ողբերգություն, որը մտավ յուրաքանչյուր տուն: Մենք բոլորս սրտի ցավով ենք հիշում նրանց, ովքեր ընկան բնական սարսափելի աղետի հետ մարտում: Մենք հիշում ենք նրանց, ովքեր դժվար ժամանակ օգնության հասան, և ի վերջո աղետի հետևանքների լիկվիդացիան դարձավ ժողովուրդների միության օրինակ», - մեջբերում է Պենզայի կառավարության մամուլի ծառայությունը հայ համայնքի ներկայացուցիչ Սենիկ Սահակյանի խոսքերը:

Նույն շարքից