Քաղաքականություն 

Հայաստանում 931 մարդ չունի քաղաքացիություն. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Աներեւույթ մարդիկ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության հետ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մեր հանձնաժողովը այսօր քննարկում էր կազմակերպել` ապաքաղաքացիության կանխման խնդիրների շուրջ: Աշխարհում 10 միլիոն մարդ չունի քաղաքացիություն, նրանց կոչում են աներևույթ մարդիկ, ովքեր երբ մահանան, որևէ մեկը չի էլ իմանա, որ նրանք ապրել են:
Նրանց իրավունքները պաշտպանված չեն, նրանք չունեն իրավունք, որովհետև չունեն քաղաքացիություն:

Ու հատկապես խոցելի են երեխաները, որոնք զրկված եմ լիարժեք մանկությունից: Հայաստանում 931 մարդ չունի քաղաքացիություն: Աշխատելու ենք օր առաջ ընդունել ապաքաղաքացիության կանխման մասին օրենքը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ասել`

«Ես պատկանում եմ»»:

Նույն շարքից