Քաղաքականություն 

Միհրան Հակոբյանը դիմում է Սերժ Թանկյանին

analitik.am

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Հավանաբար տեղյակ եք, որ երևանցիների գլխին Ձեր իսկ կարգած քաղաքապետը իր խիստ հյուրընկալ և Հաբսբուրգների պալատական էթիկայի վերջին ճիչին համահունչ պահվածքով նեղացրել է արտասահմանցի ներդրողներին՝ փուչ անելով Հայաստանում բազմամիլիոնանոց պոտենցիալ ներդրումները: Իսկ ժողովրդի վարչապետը, հերթական անգամ մարմնով փակելով խայտառակության կրակն իր հերթական անհաջող կադրի ուղղությամբ, ասում է՝ «...տարօրինակ է եղել այն, որ քաղաքապետի հետ հանդիպմանը այդ կարգի մարդիկ եկել են ջինսերով, բոթասներով և մայկաներով: Սա վերաբերմունք է պետական ինստիտուտին»:

Հասկանու՞մ եք՝ վերաբերմունք պետական ինստիտուտի նկատմամբ: Իսկ Դուք դրել-վերցրել ու ջինսով գնացել էիք կառավարություն՝ անձամբ ժողովրդի վարչապետի հետ հանդիպման: Պետական ինստիտուտի հանդեպ նման արգահատելի վերաբերմունքից հետո էլ դրել ու նորին գերազանցությանը խոստացել եք բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Ինչ խոսք՝ բրավո, ուրիշը չէր կարող նման բան անել ու մարսել: Ժողովրդի վարչապետը նման դեպքերում թաթիկներ է կտրում, իսկ Ձեր թաթիկները, կարծես, դեռ տեղում են: Կրկին անգամ՝ բրավո»:

Նույն շարքից