Հայաստան Քաղաքականություն 

Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց հռետորաբանությունից, ինչի վառ վկայությունն է հանդիպման նախօրեին տարածված հայտնի փաստաթուղթը. Դավիթ Բաբայան

analitik.am

Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խոսելով Սլովակիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին, ասեմ, որ Արցախ/ը միշտ կարևորել է նման հանդիպումները, որոնք նախևառաջ ապահովում են բանակցային գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում:

Իհարկե վաղաժամ էր ակնկալել ինչ-որ հեղափոխական կամ տեկտոնիկ առաջընթաց, քանի որ Ադրբեջան/ը չի հրաժարվում իր հայատյաց հռետորաբանությունից, ռևանշիստական ծրագրերից, ինչի վառ վկայությունն է հանդիպման նախօրեին տարածված հայտնի փաստաթուղթը, որում նշված կարմիր գծերի շնորհիվ ոչինչ չի փոխվել:

Այդուհանդերձ միջնորդների հորդորով հիմնական շեշտը շարունակելու են դնել խաղաղության և կայունության պահպանման վրա և այս պահի դրությամբ այլ տարբերակ պարզապես չկա:
Պետք է հատուկ ուշադրություն դարձնեն տարբեր ատյաններում արցախյան թեմատիկան ավելի շոշափելու, այդ մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու գործընթացին»:

Նույն շարքից