Հասարակություն 

Մոսկովյան ո՞ր շրջաններում են հաճախ բնակություն հաստատում հայերը

analitik.am

Մոսկովյան «Սնոբ» հրատարակությունը պատմել է տարբեր ազգերի ներկայացուցիչների` Մոսկվայի շրջաններում բնակվելու նախապատվության մասին:

Ըստ հրատարակության՝ հայերը նախընտրում են Սոլնցևոն և Հարավ-արևմտյան մետրոյի շրջակայքը, իսկ վրացիները բնակություն են հաստատում «Մարյինա Ռոշչայում», «Տիմիրյազևսկայա» և «Արբատսկայա» մետրոների շրջակայքում:

Նշվում է նաև, որ Մոսկվայում հանգրվանած օտարերկրացիները բնակություն ընտրելու համար կարևորում են 3 գործոն՝ իրենց աշխատանքին մոտ լինելը, էժան բնակավայրը և համերկրացիների հետ հարևանությունը:

Նույն շարքից