Հասարակություն Պատահարներ 

Հեռախոսի լիցքավորման պատճառով 3 տուն է այրվել

analitik.am

Հեռախոսի վնասված լիցքավորիչը հրդեհի պատճառ է դարձել մալազիական Իպոխ քաղաքում:  Հրդեհի հետևանքով այրվել է երկհարկանի քոթեջը, և զգալիորեն վնասվել մոտակա 2 շինությունը:

Դեպքը պատահել է դեկտեմբերի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:00-ին: 45-ամյա տղամարդը ննջասենյակում լսել է պայթյունի ձայներ, իսկ երբ վազել է այնտեղ, տեսել է, որ հեռախոսի լիցքավորիչը բռնկվել է: Կրակը արագորեն տարածվել է: Մինչ տղամարդը փորձել է ջրով մարել կրակը, նրա քույրը կարողացել է տարեց մորը դուրս բերել տնից:

Ավելի ուշ տղամարդը խոստովանել է, որ գործածում էր հեռախոսի ոչ օրիգինալ լիցքավորիչ: Հրշեջները նույնպես հրդեհի պատճառը համարել են անսարք լիցքավորիչում կարճ միացումը:

Նույն շարքից