Հասարակություն Պատահարներ 

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

analitik.am

Դեկտեմբերի 5-ին, ժամը 18:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավարևմտյան Բ2 թաղամասի թիվ 105 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 19:34-ին:

Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 105 շենքի մոտակայքում մասամբ այրվել է «Mercedes C 240» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արմեն Ա.) շարժիչի հատվածը:

Նույն շարքից