Հասարակություն 

Ջասթին Թիմբերլեյքը արձագանքել է կնոջը դավաճանելու մասին ասեկոսեներին

analitik.am

Ամերիկացի դերասան և երգիչ Ջասթին Թիմբերլեյքը ինստագրամյան իր էջում հրապարակում է արել, որում առաջին անգամ անդրադարձել է կնոջը՝ Ջեսսիկա Բիլին դավաճանելու մասին ասեկոսեներին:

Դերասանը հայտնել է, որ մի քանի շաբաթ առաջ սխալ քայլ է կատարել, սակայն նոր ֆիլմում իր զուգընկերուհու և իր միջև մտերմություն չի եղել:

«Ես շատ էի խմել այդ գիշեր և հիմա շատ եմ զղջում իմ պահվածքի համար: Դա այն օրինակը չէ, որ ես կուզեի ցույց տալ իմ որդուն», - գրել է Թիմբերլեյքը:

Նա ներողություն է խնդրել կնոջից և ընտանիքից նման պահվածքի համար:

Հիշեցնենք, որ Ջասթին Թիմբերլեյքը և Ջեսսիկա Բիլն ամուսնացած են արդեն 7 տարի:

Նույն շարքից