Հասարակություն 

Ովքեր են մեր ժամանակների հերոսները

analitik.am

Ռուսաստանցիների գրեթե կեսը վստահ է, որ մեր ժամանակների իրական հերոսները նրանք են, ովքեր բուժում և փրկում են այլ մարդկանց կյանքը: Այս մասին է վկայում VTsIOM-ի կողմից անցկացված հարցումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հարցվածների 47 տոկոսի կարծիքով հերոսներ կարելի է անվանել արտակարգ իրավիճակների աշխատակիցներին՝ փրկարաներին: Հարցվածների 31 տոկոսն առանձնացրել են զինվորականներին, ովքեր ծառայում են թեժ կետերում, 27 տոկոսը հերոս են համարել ուսուցիչներին:

Հարցվածների ևս 22 տոկոսը մեր ժամանակների հերոս են անվանել ոստիկաններին, ովքեր վտանգում են իրենց կյանքը հանցագործներին չեզոքացնելու ժամանակ, իսկ 21 տոկոսը՝ կամավորներին, իրենց անվճար օգնության ու աջակցության համար։

Նույն շարքից