Միջազգային Քաղաքականություն 

Կա զգուշավոր լավատեսություն․ Պեսկովը՝ Պուտինի և Զելենսկիի առաջիկա հանդիպման մասին

analitik.am

Դեկտեմբերի 9-ին Փարիզում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի առաջիկա հանդիպման հետ կապված՝ Մոսկվան շատ զգուշավոր լավատեսություն է ցուցաբերում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այո, կա շատ զգուշավոր լավատեսություն, շատ զսպված լավատեսություն»,-ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ երկու առաջնորդները բազմիցս հեռախոսազրույց են ունեցել։ Նա շեշտել է՝ եթե նույն կառուցողական երկխոսությունը շարունակվի հանդիպման ընթացքում, դա նախադրյալ կլինի երկու կողմերին վերաբերող որոշումից ավելի հեշտ ելք գտնելու համար:

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչպես կգտնվի համատեղ փոխըմբռնումը հանդիպման ընթացքում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Փարիզում կայանալու է «Նորմանյան ձևաչափով» գագաթնաժողովը: Հանդիպմանը կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Գագաթնաժողովի հիմնական թեման կլինի Դոնբասում տիրող իրավիճակը, այնտեղ ռազմական գործողությունների դադարեցումը, ինչպես նաև բանակցությունները քաղաքական կարգավորման շուրջ:

 

Նույն շարքից