Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. Առաջիկայում պլանավորված էին եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ և Ռուսաստան. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված էր ոչ միայն ղարաբաղյան գործընթացով, այլև վերջին շրջանում երրորդ նախագահի ակտիվության, զագրեբյան այցին և ելույթին հաջորդած արտաքաղաքական սեգմենտով»,- ասաց մեզ ՀՀԿ-ական աղբյուրը։

Պարզվում է՝ առաջիկայում պլանավորված էին Սերժ Սարգսյանի եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ և Ռուսաստան։ Դրանք պետք է լինեին Զագրեբ այցի շարունակությունը, և ՀՀԿ-ում կարևորում էին դրանք։

Բանն այն է, որ այն անձանցից, ում նկատմամբ մեղադրանք է հարուցվում, և խափանման միջոց է ընտրվում, նախաքննական մարմինը վերցնում է անձնագիրը, և նրանք այլևս չեն կարող հանրապետությունից մեկնել։ Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանի անձնագիրը նույնպես վերցրել են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից