ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է կատարել վետերանի խնդրանքը, ով ցանկություն է հայտնել հաջորդ տարի այցելել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար: Վերջինիս ցանկության մասին պետության ղեկավարին պատմել են Սոչիում կամավորների միջազգային ֆորումի ժամանակ, փոխանցում է Լայֆը։
«Ասեք նրան, որ ես անձամբ եմ հրավիրում։ Կգտնենք նրա համար լավ տեղ և կբերենք Մոսկվա»,-ասել է Պուտինը։
Պարզվել է, որ խոսքը Յեյսկ Տերլև քաղաքի բնակիչ Սերգեյ Ֆեդորովիչի մասին է, ով 96 տարեկան է և 1942 թվականին մասնակցել է պատերազմին՝ հասելով Բեռլին: Վետերանին արդեն տեղեկացրել են նախագահի խոստման մասին: Նա շատ է ուրախացել։