Հայաստան Քաղաքականություն 

Թրոլինգ չէի՞ն Լավրովի և Պեսկովի վերջին հայտարարությունները. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Թրոլինգ չէի՞ն Լավրովի և Պեսկովի վերջին հայտարարությունները` Արցախի ադրբեջանական և հայկական համայնքների հարաբերություններում բացը լրացնելու և Փաշինյանին «գասպադին պրեզիդենտ»-ով դիմելու մասով` հանուն Ղարաբաղում զիջումների,- հարցրինք ԱԳՆ աղբյուրին։

«Բացարձակապես ո՛չ։ Լավրովի մոտ պարզապես շփոթմունք էր, ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք իսկապես կարելի է համարել աննախադեպ, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի` Սիրիա սակրավորներ ուղարկելու փաստը՝ Ռուսաստանին ուղղված մնացյալ քայլերին զուգընթաց»:

Դրանց թվում է նաև ուժայիններին առնչվող նախագծի հետկանչո՞ւմը։ «Մեկնաբանության խնդիր է, Ձեր ուշադրությունը կհրավիրեի գազի խնդրի վրա։ Նկատեք` ի տարբերություն Ուկրաինայի, որը ձմռան այս ցրտաշունչ օրերին գազ չի ստանում (մինչ այս պահը պայմանագիր չունի Ռուսաստանի, այդ թվում և դեպի Եվրոպա տրանզիտին վերաբերող), իսկ Հայաստանի գազի գնի խնդրի քննարկումը տեղափոխեց մինչև գարուն՝ գումարած, որ Ղարաբաղը շատ լավ վիճակում է, ավելին` Լավրովն էլ իր հերթին հայտարարեց` Արցախը ևս պետք է բանակցային կողմ դառնա։

Մի նրբություն էլ՝ Ռ․ Քոչարյանի հարցը Ռուսաստանն այլևս շատ կտրուկ չի դնում, նկատեք` ինչ հայտարարեց նույն Լավրովը բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու մասին»: Իսկ ՀԱՊԿ-ից Խաչատուրովի հետ կանչելու սկանդա՞լը։ «Դա ևս Ձեր կարծածի չափ բացթողում չէր։ Բոլոր դեպքերում միանշանակ է` Ռուսաստանի հետ հարաբերություններում մեծ սխալներ թույլ չեն տրվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից