Միջազգային Քաղաքականություն 

Մեդվեդևը խոսել է իր կարիերայի ամենաբարդ որոշման մասին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է ամենադժվար որոշման մասին, որը նա պետք է ընդուներ իր աշխատանքի ընթացքում: Այս մասին հայտնում է Լայֆը։

«Մի անգամ ես ստիպված էի որոշում կայացնել վրացական ագրեսիային ուղղված պատասխան գործողությունների հարցով: Ես դեռ պետության շատ երիտասարդ առաջնորդ էի»,-ասել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ նրա որոշումը «անխուսափելի էր և եզակի»:

Եվս մեկ դժվարին քայլ՝ նա անվանել է երկրի կենսաթոշակային բարեփոխումների սկիզբը: Որոշումը դժվար էր հենց իր՝ Մեդվեդևի, կառավարության ու երկրի նախագահի համար․ «Այն պետք էր ընդունել, որպեսզի մեր տնտեսությունն այնուամենայնիվ կարողանար զարգանալ, և, հետևաբար, մեր ժողովուրդը նորմալ պայմաններում ապրեր, որպեսզի ֆինանսական համակարգն աշխատեր»,-ասել է վարչապետը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից